Archie Comics

Archie Comics
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, գրահրատարակչություն և Կոմիքսների հրատարակիչներ
Հիմնադրված է1939
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, Նյու Յորք, ԱՄՆ և Pelham
Երկիր ԱՄՆ
ՏնօրենNancy Silberkleit?
Արդյունաբերությունcomics industry?
Դուստր ընկերություններRadio Comics?
Կայքarchiecomics.com(անգլ.)
 Archie Comics Վիքիպահեստում

Archie Comic Publications, Inc. (առավել հայտնի է որպես Archie Comics), ամերիկյան կոմիքսների հրատարակչություն, որի ղեկավար կայանը գտնվում է Պելեմում՝ Նյու Յորք նահանգում[1][2]։ Հայտնի է իր կոմիքսներով, որոնց գլխավոր հերոսները հանդիսանում են դեռահաս Արչի Էնդրյուսը, Բեթի Կուպերը, Վերոնիկա Լոդջը, Ջագհեդ Ջոնսը, Ռեդջի Մանթլը, Սաբրինա Սփելմանը և երաժշտական «Ջոզին և կատվիկները» խումբը։ Հերոսները ստեղծվել են խմբագիր և հրատարակիչ Ջոն Լ. Հոլդուոթերի կողմից, իսկ սկզբնական պատկերը ստեղծել է Բոբ Մոնտանան։ Հոլդուոթերը մասամբ օգտագործել է այն մարդկանց կերպարները, որոնց հանդիպել է ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում՝ աշխատանք և բնակավայր փնտրելու ժամանակ։

Արչի Էնդրյուսը առաջին անգամ հայտնվել է Pep Comics #22 ամսագրում՝ 1941 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նկարները կատարել է Մոնտանան, պատմությունը գրել է Վիկ Բլումը։ Հոլդութերը սպասում էր, որ Արչին դուր կգա Էնդի Հարդիի մասին պատմող ֆիլմերի երկրպագուներին, որտեղ խաղացել է Միկի Ռունին[3]։ Archie Comics անվան տակ կազմակերպությունը հրատարակում է ամենաերկար կոմիքսը, որը հրատարակվում է 1942 թվականի ձմռանից, #114 հրատարակությունից հետո այն ստացավ Archie անվանումը։ 2015 թվականի հուլիսին կոմիքսը վերահրատարակվել է #1 համարից, որտեղ թարմացվել էին կերպարների տեսքը և դիզայնը, աշխատելով գրավել ավելի ժամանակակից ընթերցողների[4]։

Archie Comics-ի կերպարները և սյուժեն օգտագործվել է մի շարք ֆիլմերում, հեռուստատեսային ծրագրերում, մուլտֆիլմերում և տեսախաղերում։

  1. John Golden. (2015 թ․ մայիսի 28). «Archie Comics leaves Mamaroneck for Pelham». Westfair Communications. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. «About Us». archiecomics.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Offenberger, Rik (2003 թ․ մարտի 1). «Publisher Profile: Archie Comics». Borderline (19). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Archie Reboot Creators on Why Betty, Veronica, and the Gang Still Matter». Vulture. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search